Բեքհեմը հնարավոր է տուգանվի և զրկվի վարորդական իրավունքից
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հնարավոր է զրկվի վարորդական իրավունքից։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ նրան մեղադրում են արագությունը գերազանցելու մեջ։
Լոնդոնի ոստիկանությունն արձանագրել է, որ Բեքհեմը 65 կմ/ժ արագության փոխարեն մեքենան վարել է 95 կմ/ժ արագությամբ։ Նախկին ֆուտբոլիստը չի ընդունում իր մեղքը։
Այս գործով լսումները օգոստոսի 28-ին են նշանակված։ Մեղքն ապացուցելու դեպքում ֆուտբոլիստը կզրկվի վարորդական իրավունքից, նաև կստիպեն վճարել մեծ չափով տուգանք։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան