Եմենի իշխանությունը հայտարարել է «Ալ-Քաիդայի» առաջնորդի մահվան մասին
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Գալիբ ալ-Զաիդին սպանվել է։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ այս մասին հայտնել են Եմենի իշխանությունները։
Պաշտոնական անձանց խոսքերով, նրան սպանել են մեկ շաբաթ առաջ Մարիբ քաղաքում խուսիտների դեմ պայքարում։
Գործակալության տվյալներով, «Ալ-Քաիդայի» ղեկավարն ու նրա առաջնորդությամբ տասնյակ գրոհայիններ կռվում էին կառավարական ուժերի կողմից։
Գալիբ ալ-Զաիդին «Ալ-Քաիդայի» տեղական բջիջի առաջնորդն էր 2015 թվականից։ 2017 թվականին նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ էր հայտնվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին