Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի հեծանվորդ Էդգար Ստեփանյանն այսօր հեծանվավազքի մինչև 23 տարեկանների առաջնությունում 40 կմ խմբակային վազք մրցաձևում դարձել է Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանն անդրադառնալով այս նվաճմանը իր ֆեսբուքյան էջում գրել է.
«Թիմային ճիշտ աշխատանքը և ներդրված բոլոր ջանքերը տվեցին ցանկալի արդյունք: Որպես Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ՝ այս հաղթանակի առթիվ ուզում եմ շնորհավորել Էդգարին, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանին և առհասարակ բոլորիս, քանի որ սա Հայաստանի հաղթանակն է: Էդգար ջան, միշտ առաջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան