Թրամփը ցանկանում է ևս մեկ անգամ հանդիպել ԿԻմ Չեն Ընին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կրկին կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ նա գրել է իր թվիթերում:
«Ես կցանկանայի ամենաջերմ ցանկությունները և իմ հարգանքն ուղկել Կիմին: Անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը Սինգապուրում տեղի էր ունեցել հունիսի 12-ին: Թրամփի և Ընի ստորագրած համաձայնագրերը մշուշոտ ձևակերպումների համար սոււր քննադատության էր արժանացել:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան