«Յուվենտուսի» բաժնետոմսերը 55,15 տոկոսով աճել են
Թուրինյան «Յուվենտուս» ակումբի բաժնետոմսերն աճել են 55,15 տոկոսով պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո։
Գազետա.ռու կայքը գրում է, որ Football Italia-ի տեղեկատվության համաձայն, այժմ «Յուվենտուսի» բաժնետոմսերի արժեքը կազմում է ավելի քան 1 եվրո մեկ հատը։
Պորտուգալացու անունով մարզաշապիկները շատ լավ վաճառվում են։
Հուլիսի 10-ին Ռոնալդուն մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»։ Իտալիայում հարձակվողը ստանալու է տարեկան 30 միլիոն եվրո։ Իտալական ակումբը Ռոնալդուի համար վճարել է 100 միլիոն եվրո և ևս 12 միլիոն՝ լրացուցիչ ծախսերի համար։