Սիրիան հայտարարել է Հարավային Օսեթիայում իր դեսպանատան բացման մասին
Ռուսաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսապան Ռիադ Հադադը հայտարարել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը Հարավային Օսեթիայում դեսպանատուն կունենա։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Դեսպանի խոսքով, ներկա դրությամբ կողմերը ջանքեր են ներդնում , որպեսզի դիվանագիտական ներկայացուցչությունը բացվի։
«Ես կոնկրետ ամսաթիվ ասել չեմ կարող, սակայն ուզում եմ ասել, որ մոտ ժամանակներս դեսպանատունը կբացենք»,- հայտարարել է Հադադը։
Նա միաժամանակ հիշեցրել է, որ ավելի վաղ Սիրիան և Հարավային Օսեթիան դիվանագիտական հարաբերույթուններ հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան