Հայաստանում պանրի, կաթնաշոռի արտադրությունն աճել է, կաթի և թթվասերինը՝ նվազել
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ամսում Հայաստանում արտադրվել է 6 610.6 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 25.5%-ով ավելի է: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում մածունի արտադրությունն աճել է 20.6 տոկոսով և կազմել 3 հազար 565.1տոննա, կաթնաշոռի արտադրությունը կազմել է 697.8տոննա՝ աճելով 62%-ով, իսկ պանրինը՝ 8.2%-ով և կազմել 9 745.3 հազար տոննա:
Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրության, այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրությունը նվազել է 7.7%-ով՝ կազմելով 250.5 մլն լիտր, իսկ թթվասերի արտադրությունը նվազել է 1.9%-ով և կազմել 2 393.7 տոննա: