Օպերային թատրոնում արմատական փոփոխությունների անհրաժեշտության կարիք կա. Լիլիթ Մակունց
«Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ կապված բավականաչափ խնիդրներ են ներկայացվել, ընդ որում հենց օպերայում աշխատողների կողմից»,- պաշտոնավարման 100 օրը ամփոփելով՝ լրագրողներին ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Նա տեղեկացրեց, որ խնդիրների հետ կապված անձամբ զրուցել, քննարկումներ է ունեցել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ, որի արդյունքում
պայմանավորվածություն են ձեռք բերել, որ խնդիրները պետք է հասցեագրվեն ու հասցեագրվելու են։
«Պարոն Օրբելյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո անդրադառնալու ենք դրանց՝ տեսնենք ինչ քայլեր են ձեռնարկվել լուծում տալու համար։
Հույս ունեմ՝ մոտ ապագայում պարոն Օրբելյանը կներկայացնի այն քայլերը, միջոցառումները, որոնք ձեռնարկելու է օպերայի առողջացման, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց Լ. Մակունցը։
Նա նշեց, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտության կարիք տեսնում են, բայց սպասում են Կ. Օրբելյանի առաջարկին, թե արմատական փոփոխություններում ինքն ինչ առաջարկներ է ներկայացնում։
Ինչ վերաբերում է հաստիքների տարանջատմանը, նախարարն ասաց, որ այդ հարցը նույնպես բարձրաձայնվել է քննարկումների ժամանակ, հնչեցվել է տեսակետ, որ օպերայի աշխատանքների արդյունավետությունը թերևս կշահի, եթե բոլոր հաստքիները լինեն տարանջատված։
«Մեր կողմից հնչեցվել է այդ տեսակետը, որ տնօրենն առանձին հաստիք զբաղեցնի, գեղարավեստական ղեկավարը՝ առանձին։ Խոսել ենք գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին։ Սպասում ենք պարոն Օրբելյանի արձագանքին։ Անձամբ իմ կարծիքն այն է, որ եթե այդ հաստիքները լինեն առանձին, օպերայի արդյունավետ աշխատանքը շատ ավելի զգալի կլինի։ Շատ դեպքերում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները միմյանց հետո պետք է կոնֆլիկտի մեջ մտեն, ու դրա արդյունքում է լինում արդյունավետ աշխատանք»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ազգային օպերան, բալետը կարելի է ցուցադրել դրսում, երբ լինեն իդեալական վիճակում. Կ.Օրբելյան
- Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է օպերային թատրոնի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան