Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել էր իր թեկնածուին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել է թեկնածություններ, որոնք, սակայն, հօգուտ Յուրի Խաչատուրովի, կազմակերպության այլ անդամների կողմից մերժվել են։ Այս մասի գրում է «ՌԻԱ նովոստին»։
«Մենք ժամանակին այլ թեկնածություններ ենք առաջադրել։ Այն ժամանակ մեզ չլսեցին։ Այժմ եկել են այն եզրակացության, որ ես ճիշտ եմ եղել»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով, Խաչատուրովի շուրջ իրավիճակը օգոստոսի 22-ին քննարկվել է Սոչիում՝ Ռուսաստանի նախագահի և իր միջև։
«Մենք ավելի խորությամբ նայեցինք այս խնդրին։ Քննարկեցինք մեր համատեղ գործողություններն այդ կառույցում և այն խնդիրները, որոնք այսօր կան հենց ՀԱՊԿ-ի ներսում»,- ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Խաչատուրովն այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Նա հուլիսի 26-ին հարցաքննվել էր որպես վկա:
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
- «Հրապարակ». ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ կարգավիճակը կարող է կասեցնել Յուրի Խաչատուրովը
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
- Փաստաբան. Խաչատուրովը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան