Մերկելի այցը հայ-գերմանական հարաբերություններում կարող է շատ բան փոխել. քաղաքագետ
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը հայ-գերմանական հարաբերություններում կարող է շատ բան փոխել: Ուրախ եմ, որ կարողացանք նրան ցուց տալ, որ բաց հասարակություն ենք, ինչը, կարծում եմ, խիստ տպավորել է կանցլերին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Նարինե Դիլբարյանը:
«Գերմանիայի կանցլերի տարածաշրջանային այցից ամենադժգոհ կողմը թերևս Ադրբեջանն էր, այդ երկիրը Մերկելի այցից հիասթափված էր, մհատկանշական է, որ Մերկելն իր հերթին բաքվում չգիշերեց: ինչ վերաբերումէ Վրաստանին, ապա այնտեղ Գերմանիայի կանցլերը «ծանր զամբյուղով», ներդրումային լուրջ ծրագրերով էր գնացել: Ես կցանկանայի, որ մենք ևս ռեալ ծրագրեր առաջարկած լինեինք, քանի որ զուտ սոցիալական ծրագրերը բավական չեն: Ամեն դեպքում, Մերկելը հայաստան պատրաստված էր եկել, նա Հայաստանի մասին քաջատեղյակ էր, թեմայի մեջ: Հայկականությունը Մերկելին անծանոթ ասպարեզ չէր: Սա շատ ազդեցիկ այց էր, որն անցավ բարիդրացիական մթնոլորտում:
Ասուլիսին ներկա քաղաքագետԷդգար Առաքելյանն իր հերթին նշեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան պատմաճանաչողական էր: Նա կարևորեց հատկապես կանցլերը այն խոստումը, որ Գերմանիան, որպես ԵՄ երկիր, անելու է իրենից կախվածը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար: «Ինչ վերաբերում է այցի տնտեսական մասին, ապա Հայաստանի մասով կարծում եմ, որ ներկայացվել են տարբեր նախագծեր: Սակայն կարևորը ոչ թե դրանց առաջադրումն է, այլ հետևողական իրականացումը: Հույս ունեմ, որ կունենանք հայ-գերմանական տնտեսական ավելի սերտ հարաբերություններ»,- ասաց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Անգելա Մերկելը հանդիպել է Իլհամ Ալիևին
- Վեհափառը Մերկելին Ադրբեջանում հայկական հոգևոր արժեքների ոչնչացման մասին գիրք է նվիրել
- Անգելա Մերկելը ինստագրամի իր էջում Հայաստան պաշտոնական այցից լուսանկար է տեղադրել
- Կոռուպցիան, մարդու իրավունքները պետք է տեղ գտնեն Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
- Ինչու են Մերկելին Վրաստանից ճանապարհել առանց «կարմիր գորգի»
- Մերկելը հեռադիտակով դիտել է «Պուտինի զորքերը»
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք
- Գերմանիան պատրաստ է Արցախյան հակամարտության լուծման հարցում աջակցել Հայաստանին. Անգելա Մերկել
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին