Ֆրանսիայում կբացվի Միշել Պլատինիի թանգարանը
Ֆրանսիական Ժեֆ քաղաքում կստեղծվի թանգարան՝ նվիրված ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին։ Վեստի.ռու-ն գրում է, որ քաղաքի բնակչության մեծամասնությունը աջակցում է քաղաքապետարանի այս նախաձեռնությունը։ Թանգարանը բացվելու է 2020 թվականին։ Այն տեղակայված կլինի նախկին դպրոցի տարածքում, որը կրում է Ֆրանսիայի հավաքականի ավագի անունը։
Մ.Պլատինին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ըստ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի համարվում է 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Երեք անգամ արժանացել է Ոսկե գնդակի (1983, 1984, 1985)։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան