Որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից. Նազիկ Ավդալյան
Ծանրորդ Նազիկ Ավդալյանն տեղեկացրել է, որ շարունակում է մնալ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ Բհկ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից: