«Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք». Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գումի շուկա՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին:
Նշենք, որ այս տարի զգալի թանկացել է լոլիկն ու ձմերուկը:
Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվում է, թե ինչու է այս սեզոնին այդքան թանկ վաճառվում լոլիկը: Գյուղացիներից մեկն ասում է՝ պատճառը երաշտն է, մյուսը՝ կարկուտը:
«Այս տարի շոգ էր, շոգը ամեն ինչ վառեց»,- ասում են գյուղացիները:
Վաճառողներից մեկը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ ասելով. «Շնորհակալ ենք, որ բոլորին մի աչքով եք նայում»: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Առևտուրներդ ընգել ա, էլ ինչի՞ համար եք շնորհակալ»:
Վաճառողն ասաց, որ այդպես էլ է պատահում, իսկ մեկ այլ վաճառող արձագանքեց. «Ոչինչ, յոլա կեթանք մինչև դզվի»:
«Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք, էլ յոլա էթալ չկա, պիտի առաջ էթանք, ինչքան յոլա գնացինք հերիք ա», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հետ զրույցում էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գյուղացիների խոսքով՝ գների բարձացման համար կան տարբեր պատճառներ:
«Համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի և մի շարք այլ բանջարեղենի գներն այս սեզոնի համեմատ տարօրինակ բարձր են: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի վարունգ և լոլիկ է հայտնվել շուկայում, քանի որ Հայաստանի համար մի քիչ անսովոր է, հիմա պետք է դաշտի բանջարեղեն լինի»,- նշեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ձմերուկը սկսել է էժանանալ. ֆերմեր
- Ի՞նչ եղավ Հայաստանի ձմերուկը
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին