ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն
ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ աշնանային նստաշրջանում երկու օրենսդրական նախաձեռնություն է դնելու շրջանառության մեջ։
«1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (և՛ ինտերնետ և՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն։ Օրենքով արգելելուց բացի ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։
2. Օրենքով սահմանել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ՀՀ-ում կունենան ծառայողական մեքենաներ (Անվտանգության խորհրդի անդամներ +): Օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ (պետությունը կարող է նախընտրել outsourcing-ը ևս որպես տարբերակ), մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով կառավարության կողմից սահմանված պետական պաշտոնյաները (ավելի ընդլայնված ցանկ, քան այսօր անհատական ծառայողական մեքենաներ ունեցողներն են) պատվիրում են մեքենա։ Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը, առանց բյուրոկրատական միջամտության։
Պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի և պատվերի տևողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային և թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված «պադավատների» թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Բուքմեյքերական, կազինո, լոտո... որոնք են տարբերությունները
- Տնտեսագետը «ղումարբազության» ոլորտի թվեր է ներկայացնում
- Սամվել Ֆարմանյան. Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ
- Անչափահասներից խաղադրույքներ ընդունած բուքմեյքերները կարող են տուգանվել մինչև 10 մլն դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին