Հայկական գորգերի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում 72.2%-ով աճել է
Հայկական գորգերի արտադրությունն այս տարի զգալի աճել է: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 12.4 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72.2 տոկոսով:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 7.2 տոննա գորգ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։