Կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են 3200, լոլիկինը՝ 1735 հեկտարով. Հրաչ Բերբերյան
«Ըստ վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում անցած տարվա համեմատ՝ բանջարաբոստանային կուլտուրաներ և կարտոֆիլ 6500 հեկտարով պակաս է ցանվել։ Դա շուրջ 400-500 հազար տոննա բերք է։ Ստացվում է, որ ջրային տնտեսությունն իր հերթին այդքան քիչ ջուր է ծախսել։ Բայց նորից նուն վիճակում ենք, ուզում ենք Սևանա լճից ջուր վերցնել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են 3200 հեկտարով, լոլիկինը՝ 1735 հեկտարով, վարունգինը՝ 806 հեկտարով, կաղամբը՝ 735 հեկտարով։ Վիճակն այսպիսին է, նման զավեշտական վիճակում հայկական գյուղատնտեսությունը դեռ հայտնված չի եղել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ կարտոֆիլի ցանքատարածությունները հատկապես կրճատվել են Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։
Բերբերյանի խոսքով, գյուղնախարարությունն այս ֆոնին ոչինչ չի անում։ «Եթե այս միտումները շարունակվեն, մի քանի տարի հետո գյուղատնտեսություն ընդհանրապես չենք ունենա, ևս երկու «խելոք» ղեկավար, և գյուղատնտեսության մասին չենք էլ խոսի։ Երևի ես վերջին մոհիկանը կլինեմ, որ կխոսի գյուղատնտեսության մասին»,- կեսկատակ ասաց Հրաչ Բերբերյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Ձմերուկը սկսել է էժանանալ. ֆերմեր
- Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն. Գն
- ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել
- Ի՞նչ եղավ Հայաստանի ձմերուկը
- ՊԵԿ-ը բացատրում է, թե ինչու չի կարելի Վրաստանից Հայաստան բերել 2 և ավելի ձմերուկ
- Հայկական լոլիկը վերադառնում է շուկա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում