Եվրոպական նոր ուղղություն՝ Զվարթնոցից
Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումիանական «Տարոմ» ավիաընկերության միջև:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ փոխանցմամբ՝ ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ – Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի «Տարոմ» ավիաընկերությունը:
Չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:
«Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար»,- հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Կանոնավոր չվերթներ դեպի Սուրգուտ և Օդեսա
- Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն
- «Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա-Երևան-Պրահա երթուղով
- Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Երևան
- «Պոբեդա» ավիաընկերությունն ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան