Մերկելի այցն ամենևին էլ պատմական չէր, գերբնական որևէ նշանակություն չուներ. քաղաքագետ
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած այցը ամենևին էլ պատմական չէր, այն որևէ գերբնական նշանակություն չուներ: Սա բավական արարողակարգային, ճանաչողական միջոցառում էր, որը վաղուց էր պլանավորվել՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք: Այցից Հարավային Կովկասի երեք երկրներից ոչ մեկում մեծ արդյունքներ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Հարավային Կովկասի պետություններից յուրաքանյուրն իրեն ավելի հզոր ու մեծ է կարծում, քան իրականում կա:
Քաղաքագետի խոսքով, Մերկելի օրակարգը Վրաստանի և Ադրբեջանի դեպքում առավել հստակ էր, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին:
«Հետաքրքրիրն այն էր, որ երեք երկրներից յուրաքանչյուրին մոտեցումը բացարձակապես այլ էր: Եթե խոսենք Վրաստանի մասին, ապա այդ երկիրը դիտարկվում է ռուս-արևմտյան հակազդեցության համատեքստում, նա իրեն ցույց է տալիս համապատասխան կերպով: Սակայն ՆԱՏՕ-ի մասին խոսելիս վրացիները սառը ցնցուղ ստացան: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դեպի Եվրոպա գազի արտահանման թեման ավելի շատ պղպջակ է, առնվազն մոտակա տարիներին արտահանում տեղի չի ունենա: Լուրջ որևէ բան չի կարող լինել նաև նավթի արտահանման մասով, քանի որ Ադրբեջանը նման ծավալների ռեսուրսներ չունի՝ հետաքրքրելու Գերմանիային:
Հայաստանում, ի տարբերությունուն Վրաստանի, կանցլերից ոչինչ չէին խնդրել, ինչը բավական հաջող քայլ էր նոր կառավարության կողմից: Բեռլին այցի հրավերը դրական էր, այն ամենայն հավանականությամբ կկայանա: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ապա այդ թեմայի շուրջ խոսակցություն վաղուց է տարվում: Իրավաբանական մանդատներ դեռևս չկան, բանակցություններ, որպես այդպիսին, դեռևս չեն սկսվել»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց, որ դրանք ներկայումս շատ վատ վիճակում են: Իսկանդարյանը նկատեց, որ թուրքական կողմի հայտնի կարգախոսը՝ «Զրո խնդիր հարևանների հետ» փոխվել է և դարձել «Զրո հարևան՝ առանց խնդիրների»:
Հարակից հրապարակումներ`
- Մերկելի այցը հայ-գերմանական հարաբերություններում կարող է շատ բան փոխել. քաղաքագետ
- Անգելա Մերկելը հանդիպել է Իլհամ Ալիևին
- Վեհափառը Մերկելին Ադրբեջանում հայկական հոգևոր արժեքների ոչնչացման մասին գիրք է նվիրել
- Անգելա Մերկելը ինստագրամի իր էջում Հայաստան պաշտոնական այցից լուսանկար է տեղադրել
- Կոռուպցիան, մարդու իրավունքները պետք է տեղ գտնեն Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
- Ինչու են Մերկելին Վրաստանից ճանապարհել առանց «կարմիր գորգի»
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան