Բիթքոինի փոխարժեքն աճել է
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքն աննշան արժևորվել է: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 1,28%-ով՝ կազմելով 6,727 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 1,55%-ով՝ հասնելով 6,72 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանց փոխարժեքը ևս բարձրացել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն աճել է 2,16%-ով և կազմել 279,27 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 2,03%-ով և կազմել 0,329 դոլար, իսկ Bitcoin Cash-ը թանկացել է 1,74%-ով՝ հասնելով 528,47 դոլարի:
Ըստ CoinMarketCap-ի՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 217,5 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 53,2 տոկոսը: