Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին: Այսօր տեղի ունեցած ԿԸՀ հերթական նիստի ընթացքում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին»,- ասված է որոշման մեջ։
Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համալրել է թիվ 6, թիվ 9 և թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեն՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 33, փոխարինվել է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ՀԱԹ Ա-1 թաղ, Սվաճյան փողոց, թիվ 92 մանկապարտեզ հասցեով:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակների ցանկը
- Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- ԿԸՀ-ն վաղը կհրապարակի Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին