Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Շենգավիթ համայնքի բանջարեղենի խանութներում է
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրվա մեծ մասն անցկացրեց բանջարեղենի գներն ուսումնասիրելով ու համեմատելով:
Առավոտյան վարչապետը շրջայց կատարեց Գումի շուկայում, զրուցեց առևտրականների հետ, հարցուփորձ արեց, թե որ ապրանքը որքան են վաճառում:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ահազանգեր կային՝ շուկան թանկ է և ուզում էր անձամբ համոզվել: «Համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի և մի շարք այլ բանջարեղենի գներն այս սեզոնի համեմատ տարօրինակ բարձր են: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի վարունգ և լոլիկ է հայտնվել շուկայում, քանի որ Հայաստանի համար մի քիչ անսովոր է, հիմա պետք է դաշտի բանջարեղեն լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր վարչապետը:
Օրվա երկրորդ կեսին վարչապետը շրջայց կատարեց «Գարեգին Նժդեհ» հրապարակի շրջակայքում գտնվող բանջարեղենի խանութներում:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասաց, որ վերջին երկու ժամվա ընթացքում գյուղմթերքի գների հարցը քննարկել է տարբեր գերատեսչությունների և պաշտոնյաների հետ և, կարծիքներ են հնչել, որ Գումի շուկայում գները սովորականից փոքր-ինչ բարձր են, ուստի որոշել է միրգ-բանջարեղենի գներին ծանոթանալ նաև Երրորդ մասում:
Վարչապետը տարբեր առևտրի կենտրոններում գներին ծանոթանալուց հետո արձանագրեց, որ ի տարբերություն Գումի շուկայի, Երրորդ մասում գյուղմթերքի գները համեմատաբար էժան են:
Օրինակ՝ լոլիկը սկսում է 190-ից և հասնում 650 դրամի, վարունգը՝ 130-ից 600 դրամ, սմբուկը վաճառվում է 150 դրամով, լոբին՝ 500 դ րամով: Առրտրականները վարչապետին ասացին, որ ջերմոցի և դաշտի բանջարեղենի գները տարբեր են. դաշտինը համեմատաբար էժան է:
Վարչապետը նաև մտավ սուպերմարկետներից մեկը՝ ծանոթացավ կաթնամթերքի և այլ մթերքի գներին:
«Փաստորեն գյուղմթերքի որոշակի գնային տարբերություն Երրորդ մասում կա: Մասնավորապես, լոլիկի և վարունգի որոշակի գնային տարբերություն իրոք կա: Մնում է վերլուծել»,- ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո նա իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Պարզվեց, որ Երրորդ մասում իսկապես լոլիկի, վարունգի, ձմերուկի եւ մի շարք այլ գյուղմթերքի գները էականորեն ցածր են, չնայած՝ էժան չես համարի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին