Հնարավոր է մինչև տարվերջ ընդունվեն կինոյի և թանգարանի մասին օրենքները
Վերջին 100 օրվա ընթացքում միջամտություն է ցուցաբերվել և կանխվել թվով 32 հուշարձանների վտանգումը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։ Նա առանձնացրեց այդ հուշարձաններից չորսը՝ դադարեցվել է «Հին Երևան» ծրագրի տարածքում իրականացվող անօրինական շինարարական աշխատանքները, Արամի 32-ում կանխվել են հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները և չեղյալ համարվել 2017 տրված թույլտվությունը, կանխվել է Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը, դադարեցվել և իրավապահներին է ներկայացվել Խնձորեսկում անօրինական շինարարական աշխատանքները։
Լ. Մակունցը տեղեկացրեց, որ 30 միլիոն դրամ է հատկացվել երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու, դեկտեմբերի 7-ին այն բացելու համար։
«Այս նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականացել նշված ոլորտում խնայողությունների հաշվին»,- ասաց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ ձևավորվել են աշխատանքային խմբեր, աշխատում են օրենսդրական դաշտի կարգավորման հետ կապված, մասնավորապես «Կինոյի օրենքի» մշակման հարցում, թանգարանների, հուշարձանների, թատրոնների հետ կապված։
«Լիահույս ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչև տարվերջ ընդունվեն կինոյի և թանգարանի մասին օրենքները»,- տեղեկացրեց նախարարը՝ հավելելով, որ «Կինոյի մասին» օրենքի հետ կապված ունեն պատրաստի փաթեթներ, որոնք քննարկման փուլում են, բացի այդ նախատեսում են ներգրավել միջազգային փորձագետների՝ դրամաշնորհների դիմելու միջոցով, որովհետև միջազգային պրակտիկայի կիրառումն այս պարագայում կարող է կարևոր դեր խաղալ ոլորտի զարգացման, միջազգային ներդրողներ ներգրավելու համար։
Նախարարը խոսեց նաև կոչումների մասին՝ նշելով, որ տարիների ընթացքում որոշ դեպքերում արժեզրկվել է կոչումների ինստիտուտը։
«Կոչումների նկատմամբ քաղաքականությունը պետք է մշակվի, իրականացվի կառավարության կողմից, քանի որ վերաբերում է բոլոր ոլորտներին։ Ի՞նչ կարող ենք մենք հիմա անել այս պարագայում, երբ վերջնական քաղաքականություն չունենք այդ առումով, խստորեն հետևել այն բոլոր ընթացակարգերին, որով տրամադրվում են կոչումները, պետք է անկախ գործեն այն հանձնաժողովները, որոնք քննում են հայտերը»,- ասաց Լ.Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
- Զարմացնում է նոր իրողության պայմաններում մշնախի, ոստիկանության ու քաղշինի անօգնական և անլծակ վիճակը. ճարտարապետ
- Լիլիթ Մակունցը՝ թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահ ունենալու մասին
- Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- Ինքնակամ կառուցապատում՝ Մաշտոցի 52 հասցեում
- Մշակույթի նոր նախարարը կարծես սկսել է կարդալ նախարարության կանոնադրությունը
- Մակունց. Խստորեն հետևելու ենք պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի արտաքին տեսքի հետ կապված գործողություններին
- Գումարները խոհեմ ձևով չեն ծախսվել, արդյունավետ չեն բաշխվել. Մշակույթի նախարար
- Չե՞ք կարծում, որ պետք է ազատվել գողական ժարգոնով սերիալներից. Հակոբյանը՝ Մակունցին
- Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Ինչո՞վ է Օպերան ավելի կարևոր, քան Փակ շուկան»
- Աբովյան 32, մշակութային հուշարձան. 80-ամյա պատմական շենքը վտանգված է