Ձմերուկը սկսել է էժանանալ. ֆերմեր
«Հայաստանում կարտոֆիլի գինը շուտով կկարգավորվի: Ինչ վերաբերում է լոլիկին և ձմերուկին, ապա այս տարի մեր հանրապետությունում սաստիկ շոգերը ցանքատարածություններին մեծ վնաս հասցրեցին: Ձմերուկ մեծամասամբ ներկրվեց Ռուսաստանից, սակայն Նորագավիթի շուկայում արդեն իսկ խոշոր ձմերուկի կիլոգրամն 80 դրամ է, մանր ձմերուկինը՝ 50 դրամ: Սուպերմարկետներում գործում է կիլոգրամի դիմաց 110 դրամ գինը: Իջել է նաև լոլիկի գինը և համամտաբար ցածր կմնա մինչև ջերմատնային սորտերի վաճառքը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը:
«Պետք է ճիշտ ագրարային քաղաքականություն մշակվի: Առաջինը վարկերի խնդիրն է: Դրանց շեմը պետք է իջեցվի, վարկեր պետք է տրամադրվեն նույնիսկ այն գյուղացիներին, որոնք 3 միլիոն դրամից քիչ վարկ են ցանկանում վերցնել: Միաժամանակ, բանկերը պետք է լուրջ վերահսկողություն սահմանեն վարկառուների վրա, որպեսզի վարկ վերցնելուց հետո գյուղացին գումարը չօգտագործի ավտոմեքենա գնելու կամ որդու հարսանիքն անելու համար»,- ասաց նա:
Հարություն Մնացականյանը տեղեկացրեց, որ ինքն այս տարի Հայաստան 9 միլիոն դոլարի սիսեռի պատվեր է բերել և անելու է ամեն ինչ, որ սիսեռի մշակումը Հայաստանում լուրջ հիմքերի վրա դրվի: Ըստ նրան՝ հեռանկարային է նաև բրոկոլիի, բրյուսելյան կաղամբի, կոլրաբիի մշակությունը, արժե կենտրոնանալ նաև դդմի մշակության վրա:
«Ինչ վերաբերում է տավարի մսի թանկացմանը, ապա իմ՝ ավելի վաղ արած կանխատեսումներն իրականացան: Տավարի մսի գնի ինքնարժեքը 1300 դրամ է, և եթե տավարաբուծությոնւը գրագետ հիմքերի վրա դրվի, միսը զգալի կէժանանա»,- ասաց ֆերմերը:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն իր հերթին նկատեց, որ այս սեզոնին լոլիկը սովորաբար վաճառվում էր 70-80 դրամով, մինչդեռ այժմ վաճառվում է 250 դրամով: «Սա աբսուրդ է: Բացի շաքարավազից՝ ամեն ինչ կթանկանա»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել
- Ի՞նչ եղավ Հայաստանի ձմերուկը
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
- ՊԵԿ-ը բացատրում է, թե ինչու չի կարելի Վրաստանից Հայաստան բերել 2 և ավելի ձմերուկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին