Մահացել է «Արարատ-73»-ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը
Օգոստոսի 26-ին 73 տարեկանում մահացել է Երևանի «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Ալյոշա Աբրահամյանը ծնվել էր 1945 թվականի օգոստոսի 28-ին Գյումրիում (Լենինական): 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Հաղորդավար, ռեժիսոր, լրագրոոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա ուներ սրտի խնդիր, տևական ժամանակ բուժվում էր:
«Ընդամենը 2 օր հետո նա կդառնար 73 տարեկան: Քեզ շնորհավորելու փոխարեն, հավանաբար այդ օրը մենք քեզ պիտի հրաժեշտ տանք:
Գնաս բարով Ալյոշ ջան,երբեք քեզ չեմ մոռանա»,-նախօրեն գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան