«Հրապարակ». Գործող իշխանությունները կհրապարակեն Ռ․ Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին, և նրանք հակաքայլեր են մտածում։
Մոտ օրերս՝ հավանաբար որևէ խողովակով, կհրապարակեն Ռ․ Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նրա շրջապատի ուղղությամբ, մասնավորապես՝ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր նրա կողքին են, և հատկապես վերջին հարցազրույցում նրա մատնանշած անձի՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի անցյալն են «փորփրում»։ Ի դեպ, Ռ․ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական NTV ալիքին, և այն այսօր երեկոյան եթեր է գնալու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին