Կարեն Խաչանով. «Ռամոսն առաջինը «մահացավ»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի Բաց առաջնությունում: Աշխարհի թիվ 26 ռակետը 6:3, 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Ալբերտ Ռամոսի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ, 45 րոպե: US Open-ի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցն արգենտինացի Լորենցո Սոնեգոն է:
«Ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել առաջին փուլի արգելքը: Հիանալի հանդիպում ստացվեց, սակայն բավական շոգ էր, և Ռամոսը եղանակային նման պայմաններում առաջինը «մահացավ»,- իր հաղթանակն այսպես է մեկնաբանել Խաչանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան