Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
Ես վերադարձել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար, ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ նա եզակի նախագահներից է, որ չի լքել երկիրը քաղաքական ցնցումների ու նույնիսկ ձերբակալության վտանգի դեպքում, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ես ոչ թե չեմ լքել երկիրն, այլ վերադարձել եմ: Ես Հունաստանում էի ու հայտնել եմ իմ վերադարձի ամսաթիվը՝ հստակ գիտակցելով, որ կարող է ձերբակալվել: Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից»:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ նա հույս ուներ, որ դատաիրավական համակարգը դեռևս ունի որոշակի անկախություն:
«Այնուամենայնիվ, կար որոշակի հույս, որ դատաիրավական համակարգը ամբողջությամբ չի հարմարեցվել գործադիր իշխանությանը և, որ դատարանների ինքուրույնության որոշակի մակարդակ դեռևս կա: Ես վերադարձել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան