Ռոնալդոն 30 միլիոն եվրոյով կգնի իսպանական ակումբ
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիկներից Ռոնալդոն մոտ է իսպանական «Վալյադոլիդ» ակումբը ձեռք բերելու գործարքի ավարտին։ Վեստի.ռու-ն գրում է, որ բրազիլացին պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո, ինչից հետո կդառնա նախագահը և ակումբի գլխավոր բաժնետերը։
Գործարքի հետ կապված բոլոր դետալները կկարգավորվեն առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Այս գորարքի շնորհիվ «Վալյադոլիդ» ակումբը հնարավորություն կունենա ազատվել ունեցած պարտքերից՝ մոտ 25 միլիոն եվրո։
Ակումբի ներկայիս ղեկավար Կարլոս Սուարեսը կպահպանի իր տեղն ակումբում, բայց արդեն որպես գլխավոր տնօրեն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան