Սամվել Ֆարմանյան. Անհիմն, շինծու մեղադրանք է առաջադրվել
«Փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով անհիմն, շինծու մեղադրանք է առաջադրվել»,- ԱԺ արտահերթ նստաշրջանի մեկնարկին վարման կարգով հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն՝ անդրադառնալով քրոջ՝ Անահիտ Ֆրամանյանի դեմ հարուցված քրեական գործին։
«Ես առաջիկայում հրապարակային այս ամենին կանդրադառնամ, ուղղակի ցանկանում եմ հայտարարել, որ հանրապետության գրված և չգրված օրենքների բարոյականության սահմաններից այն կողմ, մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ Ֆարմանյանի արձակուրդից վերադառնալը՝ պաշտպանները կբողոքարկեն որոշումները
- «Հետապնդման պատճառը ազգանունս է»՝ Անահիտ Ֆարմանյան
- Հետախուզում է հայտարարվել Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան