Դեն Բիլզերյանն Արցախում է
Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը Արցախում է: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն «Արցախպրեսին» ասել էր, որ այս պահին պաշտոնական մակարդակով որևէ հանդիպում նախատեսված չէ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղարել Դեն Բիլզերյանի հետ ու գրել. «Զրույցը կարծես ստացվում է»։
Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն էլ լուսանկար ու տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ գրառմամբ՝ «Այսօր ԱՀ ԱԱԾ ՀԶՈՐՆԵՐԻ հյուրն է Դեն Բիլզերյանը»։
Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն, Դեն Բիլզերյանը պատրաստվում է Արցախում մեծամասշտաբ ծրագիր իրականացնել, չի բացառվում, որ կայցելի շփման գիծ:
Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ին։ Նա և նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին