Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց։
Մինչ այդ վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավորիների այն ելույթներին, թե այս կառավարությունը կրկնում է այն, ինչ իրենք են արել. «Խնդիրն այն է, որ այն ավերված վիճակում եք թողել, ստիպված են կրկնել»։
Վարման կարգով խոսեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը. «Կողմ կքվեարկենք նախագծին՝ հաշվի առնելով 55 000 գյուղատնտեսական հողերի ոռոգման ջրի խնդիրը»։
Նախագիծն ընդունեց 68 կողմ, 1 դեմ քվեարկությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Վատի ու վատթարագույնի մեջ պետք է ընտրենք վատը. Շարմազանով
- ՀՀ քաղաքական մշակույթը պահանջում է խորքային վերանայումներ. Աշոտյան
- Ջրային ռեսուրսի գողությունը այսպիսի վիճակի է հանգեցրել. Լենա Նազարյան
- Կոռեկտության կոչ ես պետք է Ձեզ անեմ. Բագրատյանը՝ ջրկոմի նախագահին
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան