Առաջնագիծ գնալու համար Դեն Բիլզերյանը պետք է թույլտվություն ունենա. Դավիթ Բաբայան
«Պոկերի արքա, ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի այցն Արցախ մասնավոր է և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ պաշտոնական հանդիպում չի նախատեսվում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ միաժամանակ հավելելով, որ եթե անգամ նման հանդիպում կայանա, իրենք այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածեն։
«Այցը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում։ Դեն Բիլզերյանը պարզապես այցելել է իր պատմական հայրենիքի մի մասը, տվյալ դեպքում՝ Արցախ։ Մենք միշտ շահագրգռված ենք, որ հայտնի մարդիկ գան Արցախ և տեսնեն, որ սա նորմալ երկիր է։ Պարզ է, որ նման այցելությունները դրականորեն նպաստում են Արցախի ճանաչման գործընթացին»,- ասաց նա։
Հարցին՝ հավաստի՞ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ամերիկահայ միլիոնատերն այցելել է առաջնագիծ, Դավիթ Բաբայանը կրկին շեշտեց, որ այցը մասնավոր է, այն նախապես կազմակերպված և ուղղորդված չի եղել։
«Դա արդեն ինքը պետք է որոշի։ Կցանկանա՝ կգնա։ Բայց եթե ցանկանա գնալ առաջնագիծ, պետք է անպայման ունենա Պաշտպանության նախարարության թույլտվությունը։ Եթե տեղեկություններ հրապարակի, ուրեմն 100 տոկոսով թույլտվություն է ստացել, որովհետև որևէ մեկն իրավունք չունի առանց թույլտվության մեկնել առաջնագիծ»,- ասաց արցախցի պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին