ԱՊՀ երկրների լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների այցն Ամերիաբանկ
Այսօր Ամերիաբանկում տեղի է ունեցել հանդիպում ԱՊՀ մի շարք երկրների (Բելոռուսիա, Կազախստան, Վրաստան, Ուզբեկստան) լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվել են Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական հնարավորությունները: Լրագրողները ծանոթացել են նաև Բանկի գործունեությանն ու պատմությանը, ունեցել շրջայց «Կամար» բիզնես կենտրոնում և Բանկի գլխամասային գրասենյակում:
Ամերիաբանկից հայտնում են, որ հանդիպման ժամանակ ներկայացվել է նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ Ամերիաբանկում տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամապատասխաներ անվտանգության և անխափանության ժամանակակից պահանջներին, թույլ կտա ապահովել բանկի բոլոր գործառնությունների իրականացումը և կունենար ընդլայնման հնարավորություն:
Հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվել է «Սոֆթլայն» ընկերությունը, որն ունի նմանատիպ օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ փորձը և բոլոր մասնագիտական կարողությունները:
«Սոֆթլայն» ընկերությունը նախագծել է տվյալների մշակման կենտրոնի ինժեներական համակարգերը և իրականացրեց շինմոնտաժային բոլոր աշխատանքները: Առաջին փուլը՝ նախագծումը, կատարվել է ամենասեղմ ժամկետում, և բոլոր տեխնիկական լուծումները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո սկսվել է շինարարության փուլը, որն ավարտվել է 2017թ. դեկտեմբերին:
Նոր շենքում տեղադրված են տվյալների մշակման կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր ինժեներական համակարգերը, որոնք համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության եվրոպական ISO չափանիշներին և անվտանգության 3-րդ մակարդակի (Tier3) պահանջներին:
«Մենք վաղուց ենք համագործակցում Ամերիաբանկի հետ, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում նման մեծ տեխնոլոգիական ծրագրի իրագործումը: Մեր նախկին համատեղ փորձի շնորհիվ Սոֆթլայնի ու Ամերիաբանկի մասնագետները ծրագիրն իրականացրին սահմանված ժամկետում և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով», - նշել է Հայաստանում «Սոֆթլայն» ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարինե Եղոյանը:
Ամերիաբանկի համար կառուցվել է տվյալների մշակման՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող կենտրոն, որը կապահովի բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը:
«Մեր սպասումներն արդարացան՝ բանկի տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքը ոչ միայն լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, այլև ունի համապատասխան ռեզերվ ու նախատեսված է երկարաժամկետ զարգացման և ընդլայնման համար: «Սոֆթյալն» ընկերության մասնագետները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալ հմտություններ և ապացուցել, որ կարող են իրականացնել բարդ տեխնիկական ծրագրեր»,- նշել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
- Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին
- Ամերիաբանկը ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերն ու տուգանքները կզիջի
- Սևծովյան առևտրի և զարգացման բանկը շարունակում է համագործակցել Ամերիաբանկի հետ
- Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի մրցանակին
- Ամերիաբանկի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին