Դեռևս չունենք այնպիսի տեխնիկական վիճակ, որ ոռոգման շրջանը պատվով ամփոփենք՝ առանց Սևանի. Ջրկոմի նախագահ
Մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է ընդգրկված՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին։
Նախագծով առաջարկվում է հաստատել 2018 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը:
2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 210 մլն խմ: 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման։
«Դեռևս չունենք ջրի բավարար պաշարներ և համակարգի այնպիսի տեխնիական վիճակ, որ ոռոգման շրջանը պատվով ամփոփենք՝ առանց Սևանի։ Այո, այսօր իրավիճակ է փոխվել, նոր մոտեցումներով ենք աշխատում, և հենց այդ ամենը մեզ ավելի արագ կհասցնի մեր երազանքի Սևանին»,-հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
- Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետ
- ԱԻՆ. Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում բարձրացել է 8 սմ-ով
- Սևանի ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման. բնապահպան
- ԲՆ. Սևանում ջրիմուռների ծաղկումը ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում
- Մարտի 22-ից սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը
- Արսեն Հարությունյանն այս տարի Սևանից հավելյալ ջրառ կատարելու հնարավորությունը չի բացառում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին