ԱԳԲԱ Լիզինգ. Էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորում` 10% cashback-ի հնարավորությամբ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինասական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգը էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի միջև կնքված 17 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր չափով վարկային միջոցներից 4 միլիոնը։
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ ֆինանսավորումն ուղղվելու է ՓՄՁ-ների էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ձեռքբերման լիզինգին։ EBRD-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում՝ Եվրամիության Neighbourhood Investment Facility ներդրումային ֆոնդի տրամադրած գրանտային միջոցներով ՓՄՁ-ները «կանաչ ծրագրերի» իրականացման համար կստանան cashback ֆինանսավորման 10%-ի չափով։
ԱԳԲԱ Լիզինգը Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակում ֆինանսավորել է 800-ից ավելի կանաչ նախագիծ` իրականացվել է 8,3 մլրդ ՀՀ դրամի ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում կանխվել է մոտ 6 հազար տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ և խթանվել է այլընտրանքային էներգիայի զարգացումը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳԲԱ-ն առաջարկում է կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ սկսած 8%-ից
- ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ. բացառիկ ֆինանսավորում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար
- ԱԳԲԱ Լիզինգը արտոնյալ պայմաններով կիրականացնի ֆինանսավորում չգազաֆիկացված համայնքներում
- ԱԳԲԱ Լիզինգն ամփոփել է 2016թ.-ի ֆինանսական ցուցանիշները
- Արսեն Բազիկյան. Կարող եմ ասել, որ Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման մեջ «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ն իր լուման ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին