ՀՀ քաղաքական մշակույթը պահանջում է խորքային վերանայումներ. Աշոտյան
«Այս օրինագիծը, որ այսօր բերվել է այստեղ, ուզում եմ օգտագործենք սեփական էկոլոգիական խորհրդարանական համակարգը բարելավելու համար»,- ԱԺ արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Հանրապետական խմբակցութան պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Ուզում եմ մենք միասին հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ սխալ էր անում նախորդ իշխանությունը։ Պետք է ասեմ, որ տիկին Ինեսսան բացարձակ համոզիչ չէր այս ամբիոնից, և պետք չէ ասել, որ վերջապես մենք լսեցինք ինչ-որ հիմնավորումներ, կներեք, ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, բայց բացարձակ տպավորիչ չէր հարցի ներկայացնելը՝ համոզիչության տեսակետից»,- ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ բացի Սևանից, ներկայիս իշխանությունը քննադատում էր նաև իրենց շատ այլ հարցերում. «Դեմ էին մեր արտաքին քաղաքականությունը, հիմա շարունակում են նույնը, դեմ էին միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի միջազգային դպրոցում Վերջին զանգի միջոցառման, պարզվում է՝ երեք ամսում չինական դպրոց են կառուցել, այն դեպքում որ հինգ տարի է այդ ծրագիրը կա, որի շուրջ ես էլ եմ պատիվ ունեցել աշխատելու։ Պետությունը էստաֆետ է սիրում, ամոթ չէ, եթե դուք էլ ասեք, հարգելի իշխանություն»։
Աշոտյանի ելույթը տեղից ընդհատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով բղավում էր, թե ավելի լավ է թվարկի, թե նրանցից ինչ են ստացել:
«Չեմ անդրադառնա ռեպլիկներին»,- ասաց Աշոտյանը և շարունակեց,- «Կարծում եմ, որ ՀՀ քաղաքական մշակույթը պահանջում է հատկապես աշնանային նստաշրջանի նախաշեմին խորքային վերանայումներ։ Դրա համար լավ առիթ է նաև Բաբլոյան-Փաշինյան հանդիպման հայտարարությունը, այն առիթ է նաև միքիչ հետ դնելու այն փակուղային ճանապարհից, որ տանում էին իշխանությունները առհասարակ քաղաքական մշակույթի ստեղծումը։ Պետք չէ ասել, որ մենք ավելի լավ ենք, այն դեպքում երբ դուք շարունակում եք մեր աշխատանքը, և դուք պարտավոր եք ավելի լավ դա անել»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության նախագահի գնահատականը՝ ներկայիս քաղաքական իրավիճակին
- Հանդիպել են Արա Բաբլոյանը և Նիկոլ Փաշինյանը
- Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով. Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան