Կոռեկտության կոչ ես պետք է Ձեզ անեմ. Բագրատյանը՝ ջրկոմի նախագահին
«Ինչո՞ւ եք 40 միլիոն խմ-ի համար դիմում, եթե պակասում է 43 միլիոն , վաղն էլ կգաք էլի 30 մլն կուզեք»,- ԱԺ արտահերթ նիստում դիմելով Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով թե Սևանից հավելյալ ջրառի մասին ներկայացված նախագծում անճշտություններ կան։
«Հին 100 միլիոնը չմարսած՝ նոր 40 միլիոն եք բերել։ Ձեր հիմնավորումները շատ խոցելի ու թույլ են։ Մենք կորցնում ենք Սևանը: Ինչպես կարելի է անփույթ բառակույտերով հանդես գալ՝ առանց հիմնավորելու նախորդ տարիներին օգտագործածը։ Սևանի նման ծանրագույն վիճակում գալ, ներկայացնել այս նախագիծը, կարծում եմ լուրջ չի»,-ասաց նա:
Ջրային կոմիտեի նախագահը մինչ պատասխանելը պատգամավորին խնդրեց ավելի կոռեկտ ձևակերպել հարցը և նշեց, որ պատասխան է տալիս իր պաշտոնավարման օրվանից սկսած առայսօր իրադրության համար։
«Ջրային կոմիտեն տարվա սկզբին, հունիս ամսին, մինչև իմ պաշտոնավարումը ներկայացրել էր 80 մլն դեֆիցիտի պահանջ, իմ նշանակումից հետո քննարկել ենք բազմիցս, որ ոչ թե 80, այլ 40 մլն խմ հավելյալ ջուր վերցնել, մյուս մասը ստանալ պոմպակայանները շահագործելով, իհարկե, ֆինանսական բեռի տակ մտնելով, բայց առանց Սևանից վերցնելու հնարավոր չէր։ Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, քննարկել են բոլոր հնարավորությունները»,- պատասխանեց ջրկոմի նախագահը։
Այնուհետև Բագրատյանն արձագանքեց. «Հարգելի տիկին Գաբայան, Ձեր որակումները պահեք Ձեզ, դուք ընդամենը հարցերին պատասխանեք, դուք չէ, որ պետք է ասեք պատգամավորը կոռեկտ տա հարցը, թե անկոռեկտ։ Կոռեկտության կոչ ես պետք է Ձեզ անեմ, որ առանց լուրջ հիմնավորումների բերել եք նախագիծ՝ առանց ապացուցելու դրա անհրաժեշտությունը»,-ասաց նա:
Ինեսսա Գաբայանը հավելեց, որ նախագծի հաստատման արդյունքում ունենալու են 55 000 գյուղատնտեսական ընտանիքներ, ովքեր կարողանալու են ջուր ստանալ:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հարցին, թե ո՞ր պահից սկսած է կառավարութունը սկսել քննարկել լրացուցիչ ջրի անհրաժեշտության հարցադրումը, նա պատասխանեց. «Վարչապետը շատ խիստ էր դրել առանց Սևանի ոռոգման հարցը, բայց քննարկումների արդոյւնքում մենք եկանք այն եզարակցության, որ առանց Սևանի այս տարի էլի հնարավոր չէ»։
ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ դիմելով Ինեսսա Գաբայանին՝ ասաց. «Ի՞նչ կարծիքի եք՝ ջրի մաֆիա կա՞, թե չկա, եթե կա, ո՞վ է»։
Հիմնական զեկուցողը պատասխանեց. «Կարծում եմ՝ մաֆիա գոյություն ունի, բայց պետք է բացահայտենք՝ ովքեր են, ո՞վ է այդ մաֆիան»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դեռևս չունենք այնպիսի տեխնիկական վիճակ, որ ոռոգման շրջանը պատվով ամփոփենք՝ առանց Սևանի. Ջրկոմի նախագահ
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
- Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետ
- ԱԻՆ. Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում բարձրացել է 8 սմ-ով
- Սևանի ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման. բնապահպան
- ԲՆ. Սևանում ջրիմուռների ծաղկումը ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում
- Մարտի 22-ից սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը
- Արսեն Հարությունյանն այս տարի Սևանից հավելյալ ջրառ կատարելու հնարավորությունը չի բացառում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան