Պոմպեոն քննադատել է Իրանին՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ՄԱԿ դիմելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատության է արժանացրել Իրանին, որը պատժամիջոցների թարմացման պատճառով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Պոմպեոն սա անվանել է Վաշինգտոնի ինքիշխան իրավունքներին միջամտելու փորձ։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ մտադիր է Իրանի անհիմն հավակնություններից դատարանում վճռականորեն պաշտպանվել և դաշնակիցների հետ շարունակել աշխատել տարածաշրջանում իրանական ռեժիմի ապակայունացնող գործունեությանը դիմագրավելու համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը ձեռնամուխ էր եղել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ իրանական գործը քննելուն։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կրկին բացատրել են՝ ինչու են հրաժարվում Ռոուհանի-Թրամփ հանդիպումից
- Թուրքիան դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին