Ջրային ռեսուրսի գողությունը այսպիսի վիճակի է հանգեցրել. Լենա Նազարյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ներյակացրեց պատճառները, թե ինչու է ամեն տարի Սևանից հավելյալ ջուր վերցնելու նախագիծ ներկայացվում։
«Ինչպես միշտ պատճառը նույնն է՝ ոռոգում, ջուր չկա։ Ի՞նչն է անցած տարվա և այս տարվա տարբերությունը՝ այս նախագծերի քննարկման: Անցյալ տարի միակ պատճառաբանությունն այն էր, որ ասում էին՝ անձրև չի եղել, ջրամբարներում ջուր չկա: Այսօր հանձնաժողովում ոլորտի պատասխանատուներից լսեցինք ոչ միայն եղանակի պատճառները, այլ նաև պատճառները, թե ինչու է տարեց տարի ջրի պաշարը նվազում»,- ասաց պատգմավորը։
Նազարյան թվարկեց պատճառներից մի քանիսը. «15 տարի շարունակ Արարատյան արտեզյան ավազանից ջրառը նորմայից գերազանցել է 660 մլն խմ: Ջրամբարները բարվոք վիճակում չեն, և կան ահռելի կորուստներ: Համակարգում լինում են ջրագողություններ, եղել են և հիմա էլ կան: Ջրային ռեսուրսի գողությունը այսպիսի վիճակի է հանգեցրել, և մենք ստիպված նման լուծում պետք է տանք: Այնուամենայնիվ կառավարության դիրքորոշումն է, որ Սևանա լիճը ոռոգման ջրի տարա չէ, և ամեն ինչ պետք է անել, որ մյուս տարիներին Սևանից այլևս ջրառ չանենք»,-ասաց նա:
Լենա Նազարյանը հայտնեց, որ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, քանի որ իսկապես կա անհրաժեշտություն՝ գյուղատնտեսական հողերը ոռոգելու. «Բայց խնդիրը պետք է այլ կերպ լուծվի, ոլորտում պետք է լինեն բացահայտումներ, և Սևանը օգտագործենք որպես կարևոր խմելու ջրի տարածաշրջանային ռեզերվ»։
Հարակից հրապարակումներ`
- Կոռեկտության կոչ ես պետք է Ձեզ անեմ. Բագրատյանը՝ ջրկոմի նախագահին
- Դեռևս չունենք այնպիսի տեխնիկական վիճակ, որ ոռոգման շրջանը պատվով ամփոփենք՝ առանց Սևանի. Ջրկոմի նախագահ
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
- Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան