ՀՀ երկրորդ նախագահ. Ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է
«Ես կարող եմ շատ լուրջ կոնսոլիադացիայի կենտրոն դառնալ այն ուժերի համար, որոնք տեսնում են այսօրվա խնդիրները»,-ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իրավիճակը բավականին հետաքրքիր է ու ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է: Վերջին հանրահավքաին, օրինակ, հայտարարվում է, որ Հայաստանում, փաստացի, ստեղծվել է պետական ղեկավարման նոր համակարգ և հեղափոխական հրապարակը հայտարարվել է իշխանության բարձրագույն մարմին: Ես կատակ չեմ անում, ես մեջբերում եմ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա ՝ ՀՀ նոր իշխանությունները պարզապես չեն հասկանում, թե ինչ է պետական ղեկավարման մեխանիզմը:
«Հայտարարվում է, թե կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին, ես, օրինակ, միամտորեն մտածում էի, թե կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անզուսպ պոպուլիզմ է, ինչի հետևանքներն, ինչպես ինձ է թվում, երկար ժամանակ խոչընդոտելու են երկրի զարգացմանը», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նա նշել է՝ կա հեղափոխական էյֆորիա, որը երկար չի կարող պահպանվել:
«Գիտե՞ք հեղափոխության որևէ օրինակ, որից հետո մարդկանց կյանքն ավելի լավն է դարձել: Մարդկանց կյանքը բազմապատիկ վատացել է: Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու մեզ մոտ այլ կերպ պետք է լինի», - ասել է Քոչարյանն՝ ընդգծելով, որ հասկանում է՝ ինքը կարող է շատ լուրջ կոնսոլիադացիայի կենտրոն դառնալ այն ուժերի համար, որոնք տեսնում են այսօրվա խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան