Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Չեռնոգորիային
Օգոստոսի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի և Չեռնոգորիայի Մ-17 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը պարտվել են 1:4 հաշվով:
Չեռնոգորիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Դեյան Պերովիչը (22), Ալդին Դրնդարը, (42) Անդրիյա Կոլունջիչը (46) և Լազար Բալտիչը (63): Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձել է Ռոման Միքայելյանը:
Հիշեցնենք, որ երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 18:00-ին:
Հայաստանի Մ-17 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝
1. Թելման Մովսեսով, 2. Սամվել Խանումյան, 3. Արսեն Գալստյան, 4. Վարդ Մուսիկյան, 5. Ռոբերտ Բաղրամյան, 6. Ստեփան Սահրադյան, 7. Ավետիս Ավետիսյան, 8. Կարեն Նալբանդյան, 9. Դենիս Իսմայելի, 10. Նարեկ Ալավերդյան, 11.Գևորգ Տարախչյան
Պահեստայիններ՝ 12. Սերգեյ Միքայելյան, 13. Գևորգ Արաբյան, 14. Ստյոպա Մկրտչյան, 15. Արթուր Մելիքյան, 16. Գրիգոր Մուրադյան, 18. Լևոն Դարբինյան, 19. Ռոման Միքայելյան, 20. Ալբերտ Դարբինյան, 21. Արման Պողիկյան, 22. Վրեժ Չիլոյան, 23. Էդգար Թամազյան, 24. Սպարտակ Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան