Ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, որը հանրային մեծ ռեսուրս ունի. Զոհրաբյան
«Ես իմ շանսերը չեմ գնահատում՝ դատելով առաջադրված թեկնածուներից, ես իմ շանսերը գնահատում եմ, որովհետև ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, որը հանրային մեծ ռեսուրս ունի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ իր շանսերը գնահատում է՝ իրեն համարելով, առանց ավելորդ համեստության, բավականին լուրջ փորձառություն ունեցող քաղաքական գործիչ, ով պատասխանատու է, ով վերջին առնվազն մեկ ամսում հրաշալի յուրացրել է Երևանի խնդիրները. «Ցանկացածի հետ ես կարող եմ այսօր Երևանի ցանկացած խնդրի վերաբերյալ բանավիճել ու ոչ միայն բանավիճել, այլև խնդիրների լուծումներ առաջարկել։ Մենք չենք անդրադառնալու Երևանի խնդիրներին, այլ տիրապետելով ամենագլոբալից ամենատարրական խնդրին՝ առաջարկելու ենք այդ խնդիրների համար հստակ լուծումներ։
Նա նա նշեց մայրաքաղաքի առաջնային խնդիրներից մեկը. «Կենտրոնի շաբաթական ասֆալտապատման էպոպեային պիտի վերջ դրվի։ Այն կազմակերպությունը որը կշահի տենդերը, նրա հետ պայմանագիր կկնքենք, որ տասը տարի ինքը պատասխանատվություն է կրելու իր մատուցած ծառայության որակի համար, եթե դա անորակ արվեց, ապա տասը տարի իր միջոցներով է ասֆալտապատում արվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն
- Որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից. Նազիկ Ավդալյան
- Անահիտ Թարխանյանը խոստանում է առաջիկա 4 տարում Երևանում 30 հազար աշխատատեղ հիմնել
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- Զեյնալյանը «Հանրապետության» քաղաքապետի թեկնածու
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է