Վատի ու վատթարագույնի մեջ պետք է ընտրենք վատը. Շարմազանով
«Այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական իրավիճակի կամ իրադրության փոփոխության պայմաններում կարծիք փոխել, բայց ես չեմ տրվի այդ գայթակղությանը և կունենամ այնպիսի ելույթ, որն ունեցել եմ տարիներ շարունակ՝ այս հարցի հետ կապված»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ընտրում են վատի և վատթարագույնի միջև։
«Չկա լավի ու վատի ընտրություն, քանի որ Սևանը բոլորիս աչքի լույսն է, կա պետական ծրագիր և Սևանի աղտոտվածության դեմ, և Սևանի մակարդակի բարձրացման, և միևնույն ժամանակ մենք ունենք գյուղացիական տնտեսությունների առջև կանգնած օրհասական հարց, և եթե հողերը չոռոգվեն, մենք կունենանք, լուրջ աղետ, ինչը կլինի գյուղատնտեսական, ինչպես նաև պետական աղետ։ Այդ իմաստով գտնում եմ, որ այո, խորհրդարանը պետք է ամբողջ ծավալով իրականացնի իր վերահսկողական լիազորությունները, շատ հարգելով կառավարության մեր գործընկերներին, պետք է աշխատենք միասին»,- ասաց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ վատի ու վատթարագույնի մեջ պետք է ընտրեն վատը. «Պետք է ջուր բաց թողնենք, որպեսզի մեր գյուղացիական տնտեսությունները չջրազրկվեն, հակառակ դեպքում կգնանք աղետի։ Ընդդիմությունը լավ բան է, բայց պետական գաղափարախոսությունն ավելի կարևոր է»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքական մշակույթը պահանջում է խորքային վերանայումներ. Աշոտյան
- Ջրային ռեսուրսի գողությունը այսպիսի վիճակի է հանգեցրել. Լենա Նազարյան
- Կոռեկտության կոչ ես պետք է Ձեզ անեմ. Բագրատյանը՝ ջրկոմի նախագահին
- Դեռևս չունենք այնպիսի տեխնիկական վիճակ, որ ոռոգման շրջանը պատվով ամփոփենք՝ առանց Սևանի. Ջրկոմի նախագահ
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան