ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով
«Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է, ինչն, ըստ նրա, իրականությանը շատ մոտ է:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ունի և բարոյական, և քաղաքական, և իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ. «Կարծում եմ՝ այո, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն իսկ զբաղվում է քաղաքականությամբ»:
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն կկոնսոլիդացվի ՀՀ 2-րդ նախագահ շուրջ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների, օրակարգի շուրջ: «Ով այդ պայքարում, այդ օրակարգում կօժանդակի ՀՀԿ-ին, կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին