Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին. Լավրով
Ռուսաստանը երբեք չի խառնվում այլ երկրների ներքին գործերին։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Պրավդա» թերթի հետ հարցազրույցում։
«Միանգամից ուզում եմ ասել, որ ոչ մի կասկած չի եղել. Մենք երբեք չենք խառնվում ուրիշ պետությունների ներքին գործերին։ Դա մեր մեթոդը չէ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այն սկզբունքորեն տարբերում է Ռուսաստանին այլ երկրներից։
Լավրովը հիշեցրել է «Արաբական գարնան» իրադարձություններին և Ուկրաինայում հեղաշրջման սադրանքների արտաքին միջամտությունը: Բացի դրանից, նա նշել է, Մոսկվան արձանագրում է Ռուսաստանի ներքին քաղաքական գործընթացներին ազդելու շարունակական փորձեր:
Սերգեյ Լավրովը, խոսելով ԱՄՆ-ի և այլ երկրների ընտրությունների ժամանակ ռուսական միջամտության մասին, ասել է, որ դրանք հաստատող փաստեր չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան