Հազը բուժել մեղրով. Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության խորհուրդը
Բրիտանիայի առողջապահության նախարարությունը նոր առաջարկներ է հրապարակել, որոնցով խորհուրդ է տրվում հազը բուժել մեղրով կամ պարզ դեղամիջոցներով, որոնք հասանելի են առանց դեղատոմսի։ Գերատեսչությունում նշել են, որ հակաբիոտիկների օգնությանը դիմել չարժե, քանի որ դրանք հազի դեմ հազվադեպ են օգնում։ Չի բացառվում որ հազն անգամ ինքն իրեն անցնի երկու-երեք շաբաթում։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ նախարարության առաջարկների նպատակն է պայքարել հակաբիոտիկների շատ օգտագործման խնդրի դեմ։ Առանց ծանրակշիռ պատճառի նման դեղամիջոցների օգտագործումը հանգեցնում է «սուպերբակտերիաների» առաջացման, որոնք ուժեղ են ինֆեկցիաների դեմ առկա դեղամիջոցներից։ Այդ պատճառով էլ ինֆեկցիաները դժվար են բուժվում։