Հրապարակի ժողովրդի որոշումը չի կարող համարվել ամբողջ ժողվրդի որոշում. Արմեն Ռուստամյան
«Մենք պետք է շարունակենք մնալ այն հիմքի վրա, որ մեր երկրում գործում են օրենսդրական կարգավորումներ, Սահմանդրություն, և դա որևէ ձևով շրջանցելն անընդունելի է։ Հայաստանը երեկ կամ երեկ չէ առաջին օրը չի ստեղծվել։ Հայաստանը ճանապարհ է անցել և ունի պարտավորություններ։ Օրենսդրական դաշտը մեկ օրում ոչնչացնել հնարավոր չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնաով ՀՀ վարչապետի՝ վերջին հանրահավաքում խորհրդարանի լուծարման վերաբերյալ դիտարկումներին։
«Ես ուրախ եմ, որ հանդիպել են ՀՀ վարչապետը և ԱԺ նապագահը։ Սա պետք է դիտվի ոչ թե որպես տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, այլ դիտվի հենց ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպում։ Պայմանավորվել են ընթանալ տրամաբանական այն ճանապարհով, որը տեղավորվում է օրենսդրական և սահմանադրական շրջանակների մեջ։ Մենք հակասահմանադրական որևէ միջոցառման կամ ծրագրի չենք պատրաստվում մասնակից դառնալ, որովհետև սա շատ վատ նախադեպ կստեղծի։
Հրապարակում հնչած բոլոր մտքերը քննարկելու կարգ, ձև ունեն։ Ոչ ոք դրանից չի խուսափում։ Դատարաններ կան, պետական մարմիններ կան, և մեկ օրում համարել, որ դրանք գոյություն չունեն, ճիշտ չէ։ Նիհիլիզմը ճիշտ ուղղություն չէ։ Ես չեմ կարծում, որ վարչապետը դա նկատի ուներ»,- ասաց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են մասնակցելու բոլոր քննարկումներին և իրենց լուման բերել ընդհանուր գործին։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ճանապարհը մեկն է՝ երկու անգամ վարչապետ չընտրելը։ «Մենք հենց սկզբից էլ, երբ ուզում էինք Ընտրական օրենսգիրքը փոխել, հայտարարել ենք, որ սա պետք է դիտվի մեկ ընդհանուր քաղաքական համաձայնության համատեքստում, այսինքն՝ ինչ քայլերով ենք գնում դեպի արտահերթ ընտրություններ։ Ըստ իս՝ պետք է մեկ փաթեթով պայմանավորվել»,- ասաց պատգամավորը։
Արմեն Ռուստամյանը միաժամանակ շեշտեց, որ այսօր Ազգային ժողովը որևէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքին, խորհրդարանն ապակառուղոողական վիճակում չէ։
«Այն թեզը, որ երկրում պետք է ամբողջական ժողովրդաիշխանություն տեղի ունենա, մենք ևս կողմնակից ենք, և բոլորը սա հասկանում են մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ։ Սրանք նույնը չեն։ Այսիօնքն՝ հրապարակի ժողովրդի որոշումը չի կարող համարվել ամբողջ ժողվրդի որոշում։ Հանրաքվեին ես միշտ եմ կողմ, մենք կողմ ենք ցանկացած լուծման, որն անցել է միջազգային փրձաքննություն, կանխատեսելի է և տեղավորվում է սահմանադրական կարգի մեջ։ »
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան