Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը
«ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է մեր բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Բողոքարկում էինք առաջին ատյանի դատարանի որոշումը Յուրի Խաչատուրովի կալանքը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Նաև վիճարկում էինք դատավարական մի շարք խախտումներ։ Իմ պաշտպանյալի նկատմամբ թույլ են տրվել մի շարք դատավարական խախտումներ, խնդրում էինք հաստատել այդ խախտումների առկայությունը։ Վերաքննիչ դատարանը կալանքի հետ կապված բողոքը մերժել է, բայց քանի որ օրենքով սահմանված ժամկետ կա՝ որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից հանձնելու հետ կապված, ես չգիտեմ՝ դատարանը մնացածի հետ կապված ի՞նչ դիրքորոշում է հայտնել։
Միգուցե որոշ հարցերով ճանաչել է իրավունքի խախտումը»,- ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ հավելելով, որ մնացած մանրամասները կկարողանա հայտնել, երբ որոշումը կստանա։
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
- «Հրապարակ». ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ կարգավիճակը կարող է կասեցնել Յուրի Խաչատուրովը
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
- Փաստաբան. Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
- Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության. ՀՔԾ պետ
- «Ժամանակ». Յուրի Խաչատուրովը նույնպես կհարցաքննվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին