Ուկրաինան կուժեղացնի ռազմական ներկայությունը Ազովի ծովում
Ուկրաինան որոշում է ընդունել ավելացնել Ազովի ծովում ռազմական ներկայությունը։ Մոտ ժամանակներս Կիևը կմեծացնի նավերի թիվը, ծովային հետևազորի և հրետանու ուժերը։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնում են երկրի ռազմածովային ուժերի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ նման միջոցներն անհրաժեշտ են Ազովի ծովում բոլոր սահմանների հուսալի պաշտպանության և խաղաղ գործունեության համար։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Սերգեյ Գայդուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը ջանում է հարևան երկիրը կտրել ծովից, որպեսզի նրան ծովային պետությունից դարձնի ցամաքային պետություն։