Թուրքիայում հայրը 13-ամյա դստերը կապել է միկրոավտոբուսի հետնամասում
Թուրքիայի Չանքըրը նահանգի Օրթայի շրջանի Յայլաքենդ բնակավայրում հայրը դստերը կապել է միկրոավտոբուսի հետնամասում:
Anadolu ajans-ը գրում է, թր ովքեր դա նկատել են, լուսանկարել և տեսանկարահանել են՝ հրապարակելով սոցցանցերում: Այդ նյութերի հիման վրա ժանդարմերիան սկսել է համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Պետհամարանիշների ստուգման համակարգով պարզվել է վարորդի ինքնությունը և բնակության վայրը, որի արդյունքում նա իսկույն հայտաբերվել և ձերբակալվել է:
Ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ աղջկա հայրը պատմել է, որ ընտանիքով մեկնելիս են եղել քրոջ տուն: Իսկ վերադարձի ճանապարհին աղջկա ցանկությամբ նրան կապել է մեքենայի հետնամասից: Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով